Select Page

Ծրագրային ապահովման եկամուտների մոդելը․ ինչպե՞ս է այն աշխատում

Ինչպիսի՞ն է եկամուտների մեր մոդելը

Մեր եկամուտների մոդելը կենտրոնացած է մրցունակ գներով լիցենզիաների վրա՝ զուգորդված մատչելի ներդրման արժեքներով։ Այս տեսլականով և եկամուտների մոդելով ենք սկսել մենք, 1999 թվականին, ծրագրավորողների համեստ թիմով։ Մեր հիմնական բիզնեսի ոլորտը, ինչպես նաև մեր եկամուտների մոդելը, չեն փոխվել տարիների ընթացքում։ Մեր նպատակը և փորձառությունը կենտրոնացած են Տվյալների հավաքագրման, տեքստի ճանաչման և տվյալների վերլուծության լուծումների վրա։ Մեր եկամուտների մոդելի հիմքն ընկած է օգտատիրոջ կարիքներին և պահանջներին առավել համապատասխան լուծումների մշակման մեջ։ Հիմնվելով մեր հաճախորդների հետադարձ կապի վրա՝ կարող ենք ասել, որ հաջողել ենք այս գործում։  EasySeparate-ի մշակումը, որը սկսվել է 1999 թվականին, շարունակվում է մինչ օրս։ 

verdienmodel berekenen
verdienmodel

Եկամուտների մոդելը եւ EasyData-ի առաջին տարիները

Մեր գործունեության առաջին տարիներին մենք հաճախ էինք օգտագործում արտաքին ծրագրային ապահովման մշակման փաթեթներ, որոնք ունեին իրենց սեփական լիցենզավորման կառուցվածքները։ Մեր փորձառության ընթացքում դա չհամընկավ եկամուտների մոդելի մեր տեսլականի հետ։ EasyData-ի յուրաքանչյուր նոր հաճախորդի համար ծրագրային ապահովման մշակման փաթեթ արտադրողին վճարվում էր լիցենզիայի վճար, որը, իհարկե, համընկնում էր իրենց եկամուտների մոդելի հետ։ Թվում է, թե դա լավ եկամուտների մոդել է, որը համապատասխանում է մեր տեսլականին։ Եվ ինչո՞ւ նորից հեծանիվ հայտնագործել ու գումար ներդնել դրա համար, երբ կարող ես դա արդյունավետորեն գնել այլ տեղից։

Եկամուտների այդ մոդելը խնդրահարույց է դառնում, երբ արտադրողը շարունակաբար բարձրացնում է գինը կամ փոխում է լիցենզավորման քաղաքականությունը։ Որպես փոխաբերություն, պատկերացրեք ֆուտբոլային հանդիպում, որտեղ դարպասներն անընդհատ շարժվում են խաղի ընթացքում։ Նման անկանխատեսելի տարրով գոլ խփելը դառնում է առավել դժվար։

Այլ կերպ ասած, արտաքին տեխնոլոգիաներ կիրառելով, Դուք կարող եք ստիպված լինել բարձրացնել գները կամ փոխել պայմանները՝ առանց դրա վրա վերահսկողություն ունենալու։ Փորձը ցույց է տվել, որ սա այդքան էլ չի համընկնում եկամուտների այն մոդելի հետ, որը EasyData-ն նախընտրում է ներկայացնել իր հաճախորդներին։

EasyData-ի եկամուտների մոդելի զարգացումը

Ձեռնարկատիրական այս գիտելիքներով, EasyData-ն վաղ փուլում սկսեց զարգացնել և ներդնել սեփական տեխնոլոգիան։ Դա մեր հնարավորության սահմաններում է, քանի որ մենք նորարարական ծրագրային ապահովման լուծումների արտադրողներ ենք, այլ ոչ թե վաճառքի վրա կենտրոնացած կազմակերպություն։ Վերջին տարիներին սա հանգեցրել է առավել թափանցիկ և կայուն լիցենզավորման քաղաքականության զարգացմանը։ Հաճախորդները նախապես գիտեն՝ ինչ ակնկալել և նախըտրում են քննարկել երկարաժամկետ համաձայնագրեր։ Այս մոտեցումը թափանցիկ է և համապատասխանում է եկամուտների մեր մոդելին։ EasyData-ն աստիճանաբար դադարեցրել է արտաքին տեխնոլոգիաների կիրառումը, որտեղ դա հնարավոր է և ցանկալի, ինչը, գործնականում ընկալվում է որպես հաճելի և աշխատունակ բոլոր շահագրգիռ կողմերի համար։

verdienmodel
verdienmodel en resultaat

Ծրագրային տեղային ապահովման եկամուտների մոդելը

Տեղադրման ստանդարտ լուծումը, որին մենք հետևել ենք տարիներ շարունակ, ներառում էր Ձեր սեփական սերվերին ծրագրային ապահովման լուծում (ծառայություն) տրամադրելը։ Այս մեթոդն այլևս արդյունավետ չէ․ լսելով մեր հաճախորդներին՝ կարող ենք ասել, որ հիմա նախապատվությունը տրվում է անվտանգ լուծումներին ամպային տիրույթում։ Այս մոտեցումը շատ ջանքեր չի պահանջում և լրացվում է հատուկ ծառայությունների մակարդակի համաձայնագրով՝ նախատեսված հատուկ իրավիճակային պահանջներ ունեցող հաճախորդների համար։ Փոփոխվող շուկան և, իհարկե, մեր հնարավոր հաճախորդների ցանկությունները մեզ առաջնորդել են ամպային տիրույթի հարմարեցմանը մեր եկամուտների մոդելին։

Թեև ամպային տիրույթը այժմ գերակշիռ դիրք է զբաղեցնում մեր առաջարկած ծառայությունների մեջ, տեղային լուծումները դեռևս հնարավոր են շատ իրավիճակներում։ Այստեղ կարող եք ծանոթանալ պայմաններին։

Ծրագրային տեղային ապահովումը կարող է բաժանվել բաղադրիչ լիցենզիաների մոդելների, ինչը սովորական պրակտիկա է ծրագրային տեղային ապահովումների համար։ Սա ներառում է լիցենզավորված օգտատերերի քանակը և հստակ սահմանված ֆունկցիոնալություն։

Ծրագրային տեղային ապահովման մեկ այլ կարևոր բաղադրիչ է տեղային տեղադրումը։ Ծրագրային ապահովման լուծումը տեղադրվում է Ձեր սեփական սերվերում։ Այսպիսով, հիմնականում Դուք եք պատասխանատվություն կրում, եթե ինչ-որ սխալ բան է տեղի ունենում սարքավորման, ծրագրային ապահովման խափանումների, թարմացումների հետ, ինչպես նաև հաքերների և այլ խնդիրների դեպքում։ Մեր եկամուտների մոդելը ապահովում է անհատականացված աջակցություն և օժանդակություն։ Իրականացումը կախված է Ձեր սեփական իրավիճակից և այն ծրագրային լուծման բարդությունից, որը մենք նպատակ ունենք կառուցելու:

Ամպային տիրույթի ծառայությունների եկամուտների մոդելը

Որպես օրինակ, վերցնենք մեր թվային փոխակերպման EasySeparate հարթակը, որը կայուն է և մեր ամպային ծառայությունների հիմքն է։ Աշխարհը փոխվում է, և մինչ մեր EasySeparate հարթակը նախկինում տրամադրվում էր տեղային սերվերում, այժմ մենք զգալի աճ ենք նկատում ամպային ծառայությունների նկատմամբ։ Դրա համար մենք կիրառում ենք գնագոյացման այլ քաղաքականություն, քան ծրագրային տեղային ապահովման լուծումներում։ Մեր եկամուտների մոդելը մնում է պարզ և անփոփոխ։

Ձեր ամպային տիրույթը

Այն աշխատում է համաձայն ծառայության մոդելի, ուստի այստեղ չեն կիրառվում ծրագրային ապահովման լիցենզավորման պայմաններ։ Ամպային ծառայությունները կենտրոնացված են ապահովելու նախապես սահմանված ֆունկցիոնալություն։ Այս մոդելը նախագծված է ապահովելու ծառայություն, որը համապատասխանում է Ձեր կարիքներին՝ առանց Ձեր սերվերում տեղադրման։ Հաճախ, նման ամպային ծառայությունն ավելի արագ է տեղակայվում, քան տեղային տարբերակը։

Դուք պատասխանատու չեք սարքավորման համար։ EasyData-ն, համաձայն ծառայությունների մակարդակի համաձայնագրի, ապահովում է հասանելիություն, արդյունքների մշակման բարձր որակ և բավականաչափ հիշողություն։ Բացի այդ, EasyData-ն միտված է պահպանելու բոլոր այն պայմանները, որոնք կապահովեն ծառայության անխափան աշխատանքը։ Այս ամենը տրամադրվում է շատ ավելի ցածր գնով, քան տեղային լիցենզավորման մոդելը։ Մենք սա դիտում ենք որպես ծրագրային ապահովման մշակման ամպային տիրույթ տեղափոխման հիմնական պատճառ։ Կրկին նշենք, որ ամպային ծառայությունները լիովին համընկնում են մեր գործող եկամտային մոդելի հետ՝ մրցակցային գներով ամպային ծառայություններ՝ ներդրման մատչելի վճարների հետ համատեղ։

Cloud vs On Premise
Cloud vs On Premise

Մեր փորձառության առավելությունը

Արդեն 25 տարի է, EasyData-ն մասնագիտացած է տեքստի ճանաչման, ցանկացած աղբյուրներից Տվյալների հավաքագրման և Տվյալագիտությանն առնչվող այլ ոլորտների համար նախատեսված ծրագրային ապահովման մշակման մեջ։ Այս գործունեության մենաշնորհը մերը չէ, սակայն մենք ոլորտում ենք ավելի վաղ, քան ուրիշները։

Երբ մեզ խնդրում են գաղափարներ առաջարկել Ձեր գործընթացներն օպտիմալացնելու նպատակով, մենք անցնում ենք բովանդակությունից եկամուտներ ստանալու մոդելին։ Այս դեպքում ուղղակիորեն մատուցվող ծառայություն այլևս չկա։ Փոխարենը, մենք տրամադրում ենք մեր եզրակացությունների զեկույց կամ գրում ենք փաստաթղթեր, որոնք կարող են օգտագործվել մեր ինժեներների կամ այլ որակավորված անձնակազմի կողմից։

Բիզնես գործընթացները փոփոխվում են, իսկ մեր եկամուտների մոդելը՝ ոչ

Ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ մեր գոյության ընթացքում ի հայտ են եկել շուկայի վրա հիմնված եկամուտների մոդելներ։ Գործնականում մենք տեսնում ենք, որ նույն հաճախորդները այժմ այլ պահանջներ ունեն մեր ծրագրային լուծումների նկատմամբ, քան նախկինում։ 2010 թվականին դեռ ընդունված էր գնել «կայքի լիցենզիա» և EasySeparate-ի տեղադրում։ 2024 թվականին այս հարցն այլևս չի տրվում։

Ծրագրային ապահովման աշխարհը և դրա հետ կապված լիցենզիաները փոխվում են նույնքան արագ, որքան ծրագրային լուծումները: Սակայն մեր եկամուտների մոդելը դեռ կայուն է այսքան տարիներ անց։ «Խելացի ծառայությունները» մատչելի փորձառության հետ համատեղ ապահովում են երկարաժամկետ համագործակցություն։

Եկամուտների մոդելը ելման ծածկագրի ծրագրային ապահովման հետ

Մի փոփոխություն, որը մենք նկատել ենք վերջին տասնամյակների ընթացքում, բաց աղբյուրով ալգորիթմների աճն է շուկայում։ Բիզնես գործընթացները զարգանում են, ինչպես նաև լրացուցիչ և օժանդակ ծառայությունները։ Թեև բիզնես գործընթացներին մեր ներգրավվածությունը մնում է նույնը, Դուք կարող եք նկատել փոփոխություն, թե ինչպես ենք մենք սա կիրառում գործնականում։ Երբեմն մենք առաջնորդում ենք, հաճախ ենք քայլում ուրիշների հետ համընթաց, և իհարկե երբեք հետ չենք ընկնում։

Բիզնես գործընթացները եւ Տվյալագիտությունը

EasyData-ի հիմքը Տվյալագիտության մասնագետներն են, մի ոլորտում, որը կշարունակի զգալիորեն զարգանալ առաջիկա տասնամյակների ընթացքում։ Հետևաբար, մենք չենք կարող բացառել եկամուտների մոդելի այնպիսի զարգացում, որը Դուք դեռ չեք գտնի այս հոդվածում: Ինչպես արդեն նշել ենք, մենք միշտ ձգտում ենք սովորել։ Ունե՞ք առաջարկ ծառայության կամ զարգացման վերաբերյալ, որը չի արտացոլվում այս հոդվածում: Խնդրում ենք կապվել մեզ հետ: