Select Page

Հայաստան․ մեր ընտրությունը ծրագրային ապահովման մշակման համար

Softwareontwikkeling in Armenie

Ծրագրային ապահովման մշակում Հայաստանում․ Ինչպե՞ս EasyData-ն հայտնվեց այստեղ

Ծրագրային ապահովման մշակման այս ընտրության պատասխանը պակաս էկզոտիկ է, քան կարող է թվալ։ EasyData-ի ծրագրային ապահովման մշակման մասնաճյուղերն արմատանում են այնտեղ, որտեղ կան հմուտ ծրագրային ինժեներներ։ Ինչպես ուշադիր ընթերցողը կնկատի, հենց այդպիսին է Հայաստանը, և մենք ուրախ ենք բացատրել, թե ինչու:

1950-ականներից Հայաստանը նշանակալի դեր է խաղացել համակարգչային գիտության մեջ։ Կազմելով նախկին Խորհրդային Միության մաս, երկիրը 1991 թվականին վերականգնեց իր անկախությունը։ Խորհրդային Միության ժամանակահատվածում կենտրոնական կառավարությունը հավատում էր, որ Հայաստանը կդառնա համակարգչային գիտության կենտրոն։

Նախկին (Խորհրդային) սուպերհամակարգիչների հետ միասին ստեղծվեց օժանդակ կրթական համակարգ։ 1991թ․ Հայաստանի անկախացումից հետո համալսարանական այս ծրագրերը մնացին անփոփոխ։ Արդյունքում, Հայաստանի անկախացումից հետո հայկական ՏՏ ոլորտը շարունակեց մնալ տնտեսական աճի կարևոր մաս։

Ծրագրային ապահովման մշակումը Եվրոպայում

Միևնույն ժամանակ ծրագրային ապահովման մշակման ծառայությունների Եվրոպական շուկան շարունակում էր աճել։ Այն բաց դուռ է նրանց համար, ովքեր մեծ հետաքրքրություն ունեն նորարարական աճի նկատմամբ։ Այսօրվա մրցակցային շուկայում այդպիսի աճի կարելի է հասնել միայն տեխնոլոգիաների ադյունավետ կիրառմամբ այն շուկայում, որտեղ Դուք գործում եք։

Եվրոպական շուկան արդեն վաղուց բախվում է հմուտ ՏՏ մասնագետների հսկայական պակասի խնդրին, և այս իրավիճակը հետագայում միայն վատթարանալու է։ Յուրաքանչյուրը, ով կարդում է այս տեքստը և ներգրավված է նորարարությանն ու ծրագրային ապահովման մշակմանը, կճանաչի այս մարտահրավերները:

Բարդ և ստեղծարարական ավտոմատացման կարիքների աճի հետ մեկտեղ, մենք տեսնում ենք որակավորված ծրագրային ապահովման մշակման աշխատակիցների պակաս Եվրոպայում։ Հավակնոտ ինժեներները անհրաժեշտ են, որպեսզի այդ կարիքները վերածվեն ծրագրային ապահովման շոշափելի արդյունքների:

Դուք կարող եք նկատել, որ հասանելի ծրագրային ապահովման մշակողների պակասը Եվրոպական ընկերություններին մղում է դեպի արտաքին կադրերի ներգրավում և արտասահմանյան թիմերի ստեղծում: Այս պահանջը մենք ավելի ու ավելի ենք բավարարում։

Softwareontwikkeling in Europa

EasyData-ի թիմերը բազմապրոֆիլ են՝ կենտրոնացած անվտանգության, մեքենայական ուսուցման, ԱԲ ալգորիթմերի մշակման և այլ ուղղությունների վրա:

Դա գործնականում թույլ է տալիս մեր մասնագետներին մասնակցել նաև արտաքին նախագծերի։

Softwareontwikkeling  is slimmer automatiseren

Հայկական ծրագրային ապահովման մշակումը

Տարիների ընթացքում մեր հայաստանյան գրասենյակը վերածվել է նորարարական ծրագրային ապահովման մշակման կենտրոնի։ Ծառայությունների վրա հիմնված մոտեցմամբ, մենք ճանաչում ենք EasyData-ի ծրագրավորողների հանդեպ աճող պահանջարկը։ Ծրագրավորողների այս լայն պահանջարկը պայմանավորված է թվային փոխակերպման, տվյալների վերլուծության, փաստաթղթերի դասակարգման և կիբերանվտանգության մարտահրավերների աճող կարիքներով:

Կիբերանվտանգությունը դարձել է առաջնահերթություն, հատկապես երբ ավելի շատ կազմակերպություններ, ներառյալ EasyData-ն, անցում են կատարում ամպային տիրույթ։ Այս անցման համար անհրաժեշտ են մասնագետներ, ովքեր կարող են պատասխանատվություն ստանձնել տրամադրելու հուսալի անվտագություն՝ տվյալների մշակման նախագծերի համար։

EasyData-ն հիմնովին միջազգային ուղղվածություն ունի․ մեր հաճախորդները սփռված են ողջ աշխարհով։ Ծրագրային ապահովման մշակման հայաստանյան մեր գրասենյակը լիովին համապատասխանում է այս կառուցվածքին։

Անշուշտ, երբ ավելի ուշադիր նայեք EasyData-ի ծրագրային ապահովման մշակման թիմերին, կնկատեք, որ ընկերությունն իր էությամբ տարբեր մշակութային արժեքներ կրող, լավ պատրաստված ինժեներների ամբողջություն է։ Ուստի Հայաստանում՝ Երևանում, հուսալի ներկայացուցչություն հաստատելը բնական ընտրություն էր։

Ավելի շատ հարցումներ ստանում ենք ամպային տիրույթի եւ անվտանգության թեմաներով 

Եվ ոչ միայն EasyData-ի կողմից նախաձեռնված ծրագրային ապահովման մշակման նախագծերի համար։ Ծրագրային ապահովման մշակման ծառայությունների պահանջարկը Եվրոպայում պայմանավորված է հմտությունների մեծ պակասով և սահմանված նպատակներին հասնելու անհրաժեշտությամբ։

Գրեթե բոլոր կազմակերպություններին անհրաժեշտ է ծրագրային ապահովում, սակայն շատերը չեն ցանկանում աշխատանքի ընդունել սեփական ծրագրավորողների։ Եվ դա ճիշտ է, քանի որ սահմանված նպատակներին հասնելը պահանջում է հատուկ գիտելիքներ և նախագծերի բարձրակարգ կառավարում։ Այս մշտապես աճող պահանջարկի և տաղանդավոր ՏՏ մասնագետների սահմանափակ հասանելիության պատճառով ծրագրային ապահովումների մշակումը դարձել է ՏՏ ոլորտի ամենաշատ արտահաստիքացված (outsourced) ծառայություններից մեկն աշխարհում։ EasyData-ն ընդլայնվում է այս ոլորտում՝ մեր սեփական անձնակազմի միջոցով ծրագրային ապահովման մշակում մատուցելով եվրոպական կազմակերպություններին:

Scan en Herken EasySeparate
Softwareontwikkeling is mensenwerk

Ծրագրավորողների ընդհանուր պակասը

Քանի որ ծրագրավորողների պակասը ազդում է եվրոպական շատ երկրների վրա և եվրոպացի ծրագրավորողների մեծ մասը նախընտրում է աշխատել տեղական մակարդակում, կազմակերպությունները պարբերաբար մասնագետների են վարձում Եվրոպայի սահմաններից դուրս։ Այս ընտրությունը տալիս է ավելին, քան պարզապես ճկունություն։ Արժեքը և մասնագիտացումը տարբեր հարաբերակցություն ունեն Արևմտյան Եվրոպայից դուրս, քան, օրինակ Ամստերդամում։ Դա EasyData-ի տարածվածության աճի պատճառներից մեկն է։ Ծրագրային ապահովման մշակումների առաջադրանքներն EasyData-ին արտահաստիքավորելը (outsource) ապահովում է բարձր արդյունքներ, ավելի լավ որակ և ծառայության այնպիսի մակարդակ, որին դժվար կլիներ համապատասխանել տեղական շուկայում։ COVID-19 համաճարակից հետո տնից աշխատելը դարձել է նոր նորմա։ Մտածելակերպի այսպիսի փոփոխությամբ նվազել է տարբերությունը մեր ներքին և մոտ ու հեռավոր երկրների թիմերի միջև։ Մեր գործընկերներն ու հաճախորդներն օգտվում են այս առավելությունից։

Կենտրոնացեք Ձեր հիմնական գործունեության վրա

Ծրագրային ապահովման մշակման ծառայությունների արտահաստիքավորման հիմնական առավելությունն այն է, որ եվրոպական սպառող կազմակերպությունները կարիք չեն ունենում վարձել սեփական մասնագետների։ Ծրագրային ապահովման մշակումը պահանջում է գերազանց գիտելիքներ, հմտություններ, գործիքներ և անվտանգության միջոցառումներ, որոնք եվրոպական սպառող կազմակերպությունների մեծ մասը չունի։ Արտահաստիքավորումը նրանց թույլ է տալիս կենտրոնանալ իրենց հիմնական գործունեության վրա և նրանց ճկունություն է տալիս վարձել մասնագիտացված ծրագրավորողների՝ երբ անհրաժեշտ է։

Սա հատկապես արդիական է COVID-19 համաճարակից վերականգնվելու ընթացքում։ Կազմակերպություններին անհրաժեշտ է, որպեսզի իրենց անձնակազմը կենտրոնանա իրենց հիմնական գործունեության վրա, ընդ որում՝ նրանք կարող են կատարել լրացուցիչ առաջադրանքներ՝ աշխատանքից ազատված կամ արձակուրդի մեջ գտնվող գործընկերների փոխարեն։ Բացի այդ, նոր աշխատակիցներ ներգրավելու համար բյուջեում քիչ միջոցներ են մնում, ինչը արտահաստիքավորումն առավել նախընտրելի տարբերակ է դարձնում։