Select Page

Բաց աղբյուրով ծրագրային ապահովման օգտակարությունը Ձեզ համար

Բաց աղբյուրով ծրագրային ապահովում

Բաց աղբյուրով ծրագրային ապահովումն անվճար չէ. ինչպես ցանկացած այլ տեխնիկական մշակում, այն պահանջում է ջանքեր՝ արդյունքի հասնելու համար: Բաց աղբյուրով ծրագրային ապահովման դեպքում ստեղծողը հավատում է, որ օգտակար ներդրում է կատարում ուրիշների համար: Հետևաբար, ծրագրային ապահովումը բաց է այլոց կողմից օգտագործման և հետագա կատարելագործման համար:

Միևնույն ժամանակ, կարող եք տեսնել, որ բաց աղբյուրով ծրագրային ապահովումը երբեմն ունի «բաց» տարբերակ, որը հասանելի է բոլորին, և վճարովի տարբերակ՝ լրացուցիչ ֆունկցիաներով: Grafana վեբ գործիքների վահանակը դրա լավ օրինակ է:

Open Source software model
Open Source geschiedenis

Բաց աղբյուրով ծրագրային ապահովումն արդեն որոշ ժամանակ է, ինչ գոյություն ունի

EasyData-ի առաջին ծանոթությունը բաց կոդով ծրագրակազմին տեղի ունեցավ 1999 թվականին, երբ մենք հայտնաբերեցինք «OpenCV»-ն: OpenCV-ն նշանակում է «Open Source Computer Vision Library»՝ բաց աղբյուրով համակարգչային տեսողության գրադարան: Ինչպես անունն է հուշում, այն ծրագրավորման գործիքների և ալգորիթմների բաց գրադարան է՝ համակարգչային տեսողության տեխնոլոգիայի համար: Իսկ դա հենց այն ոլորտն է, որով EasyData-ն զբաղվում է: Այս նախագիծը սկսվել է 1999 թվականին Գարի Բրադսկիի կողմից Intel-ում և շարունակաբար զարգացվել է բաց աղբյուրով ծրագրային ապահովման համայնքի կողմից:

Բաց աղբյուրով ծրագրային ապահովում և համակարգչային տեսողություն

OpenCV-ի նախնական նպատակը համակարգչային տեսողության հավելվածների համար ընդհանուր ենթակառուցվածք ապահովելն էր։ Համակարգչային տեսողության այս հարթակը ծրագրավորողներին տալիս է հզոր գործիքների հավաքածու՝ նկարներ և տեսանյութեր մշակելու համար։ OpenCV-ն այդ ժամանակից ի վեր վերածվել է լայնորեն օգտագործվող ծրագրավորման գործիքակազմի՝ ակադեմիական, արդյունաբերական և հետազոտական հաստատություններում: Իր լայնածավալ ֆունկցիոնալության, բաց լիցենզավորման ռեժիմի և բարձր որակի շնորհիվ OpenCV-ն մինչ օրս պահպանում է իր ստանդարտը:

Open Source Computer Vision
Open Source en Cloud Opslag

Բաց աղբյուրով ծրագրային ապահովում և ամպային պահոց 

Բաց աղբյուրով ծրագրային ապահովման մեծ հաջողության մեկ այլ օրինակ է, երբ ծրագրային ապահովումը հասանելի է լինում ամպային տիրույթում՝ որոշակի արժեքի դիմաց։ NextCloud-ը դրա լավ օրինակ է: EasyData-ն ուղղակիորեն չի օգտվում NextCloud-ի ծառայություններից; դրա փոխարեն մենք ունենք մեր սեփական NextCloud սերվերը մեր անվտանգ տվյալների կենտրոնում, որը համապատասխանում է CIS չափանիշներին։

Բաց աղբյուրով ծրագրային ապահովում և Տվյալագիտություն 

Մենք շարունակում ենք զարգանալ, կիրառելով NextCloud-ը, մեր հաճախորդներին ապահով կերպով առանց որևէ դժվարության Տվյալագիտության լուծումներ տրամադրելու համար: Տվյալագիտության այս լուծումները նույնպես հաճախ հիմնված են բաց ծրագրային ապահովման տեխնոլոգիայի վրա։ Օրինակ, Գուգլը տեխնոլոգիական ՛հսկաների՛ շարքում առաջիններից էր իր TensorFlow-ով, որը Մեքենայական ուսուցման վրա հիմնված ցանց է։ Մինչդեռ Դուք կարող եք տեսնել, որ Մետայի (կազմակերպությունն է, որին պատկանում է Ֆեյսբուք սոցիալական հարթակը) կողմից ստեղծված PyTorch-ը երկրորդ պլան է մղել Գուգլին։

PyTorch-ը նույնպես բաց ծրագրային ապահովում է և մեզ՝ որպես տվյալագետներ, գրավում է պրակտիկ լուծումներով: Դրանից շահում եք Դուք՝ որպես հաճախորդ։ Մենք միշտ տեղեկացված ենք տեխնիկական զարգացումներից՝ մեր հետաքրքրության և շուկայի հետ կապերի շնորհիվ։ Այնուհետև մենք առաջարկում ենք լավագույն գիտելիքները, հմտությունները և տեխնոլոգիան՝ միավորված մեկ մոդելի մեջ, որը համապատասխանեցնում ենք Ձեր բիզնեսի կարիքներին։

Open Source en Science
Waarom OS Kiezen

Բաց ծրագրային ապահովում ընտրելու պատճառները

Առաջին հերքին, Դուք ծրագրային ապահովումը կարող եք ներբեռնել անվճար։ Սակայն այստեղ վերջանում է «անվճարը»։ Ինչպես ցանկացած այլ (ծրագրային) արտադրանք, տեղադրումը և կիրառումը կարող են զգալի ջանքեր պահանջել: Հաճախ չէ, որ գործընկերները մեզ խնդրում են տրամադրել պարզ կարգավորում՝ բազային գործող ֆունկցիոնալությամբ: Այլ կերպ ասած, ինչպես ցանկացած այլ ծրագրային արտադրանք, Դուք պետք է ջանք գործադրեք, որպեսզի օգտվեք բաց աղբյուրով ծրագրային ապահովումներից:

Դուք կարող եք կարդալ ելակետային կոդը

Թափանցիկությունը հատկապես կարևոր է բաց աղբյուրով ծրագրային ապահովումներում, որտեղ ելակետային կոդը հասանելի է յուրաքանչյուրին, ով ունի համապատասխան գիտելիքներ։ Հարց է, թե արդյոք դա Ձեզ համար օգտակար է։ Դա միշտ էլ քննարկման հարց է EasyData-ի համար՝ որպես ՏՏ ընկերություն։ Մեր ավագ ինժեներներին երբեմն շաբաթներ են պահանջվում որոշակի բաց ծրագրային ապահովումների ալգորիթմը հասկանալու համար։ Երբ բոլոր այդ ջանքերը գումարենք, հնարավոր է ավելի արդյունավետ լինի տվյալ ալգորիթմը ինքնուրույն սկսել զրոյից։ Մենք սա երբեմն անում ենք՝ համադրելով բաց ծրագրային ապահովումները մեր ունեցած փորձի հետ։

Այն փաստը, որ բազմաթիվ մասնագիտացված ծրագրավորողների ջանքերը հասանելի են հանրային ելակետային կոդում, զգալի առավելություն է EasyData-ի ծրագրավորողների համար մյուսների հանդեպ։ Մենք բնականաբար օգտվում ենք այն ազատությունից, որը թույլ է տալիս հարմարեցնել ծրագրային ապահովումը մեր հաճախորդների հատուկ կարիքներին։

Հանրայնացված ելակետային կոդի մեկ այլ առավելությունն այն է, որ անվտանգության փորձագետները կարող են ստուգել կոդը խոցելիությունների համար։ Երբ մի քանի ծրագրավորողներ՝ յուրաքանչյուրը տարբեր տեսանկյունից, ուսումնասիրում են ելակետային կոդը, անվտանգության խնդիրների հայտնաբերման և շտկման հնարավորությունները շատ ավելի բարձր են։

Open Source broncode
 People

Բաց աղբյուրով ծրագրային ապահովման համայնք

Ձեր ցանկությամբ մենք կարող ենք Ձեզ ներկայացնել նվիրված ծրագրավորողների հետաքրքիր աշխարհը: Նման Բաց աղբյուրով ծրագրային ապահովման համայնքը հաճախ ձևավորվում է շատ հատուկ տեխնոլոգիաների շուրջ: Բաց աղբյուրով ծրագրային ապահովման համայնքը կիսվում է տվյալներով, գիտելիքներով և աջակցում՝ միմյանց առաջ մղելով: Այսպիսով, կարող է պատահել, որ PWC EasyData-ի ինժեներն առաջարկություն անի՝ հարմարավետ լուծում գտնելու համար, և հակառակը: EasyData-ն նաև նպաստում է Բաց աղբյուրով ծրագրային ապահովման համայնքին, երբ ինժեները որևէ խնդիր ունի, և մենք կարող ենք մտածել պատասխանի կամ ներդրման մասին:

Անկախությունը կարևոր է

Երբ Ձեր տեխնոլոգիաների կամ արտադրանքների ապահովումը վստահում եք հիմնականում մեկ մատակարարողին, Դուք դառնում եք խոցելի։ Որոշ ընկերությունների համար սա ռազմավարական ընտրություն է, որը մենք չենք արժևորում։ EasyData-ն Microsoft-ի տեխնոլոգիական գործընկեր է, և մենք օգտագործում ենք Microsoft Office, Teams և այլ արտադրանքներ։ Ծախսերի և հարմարավետության միջև միշտ կա հավասարակշռություն, և ցանկացած կազմակերպություն ինքնուրույն է կայացնում իր որոշումները։ Միաժամանակ մենք նկատում ենք, որ բաց աղբյուրով լուծումների օգտագործումը նվազեցնում է կոնկրետ մատակարարներից կախվածությունը:

Բաց աղբյուրով ծրագրերը կազմակերպություններին տալիս են ընտրության ազատություն։ Ինչպիսի՞ ծառայություններ և աջակցություն են ձեզ անհրաժեշտ: Որտեղի՞ց եք ձեռք բերում այդ ծառայությունները կամ հավելվածները: Յուրաքանչյուր կազմակերպություն այս հարցին կպատասխանի՝ ելնելով իր պահանջներից և նախընտրություններից: Մատակարարից ավելի քիչ կախված ծրագրային մոտեցում որդեգրելով՝ անկախության ձգտող կազմակերպությունները կարող են ստեղծել ծրագրային լուծումների լայն տեսականի։ 2024 թ․ այս լուծումներն ընդհանուր առմամբ առավել հեշտությամբ կարող են ինտեգրվել միմյանց հետ՝ բաց աղբյուրով ծրագրերի օգտագործմամբ: Օրինակ, կարելի է դիտարկել միջանկյալ ծրագրային լուծումներ, ինչպիսիք են RabbitMQ-ն, կամ կոմերցիոն ինտեգրացիոն մոդելները, ինչպիսին է մեր EasyData Business Connector-ը: Այս համակարգերի առավելությունն այն է, որ Դուք ազատ եք ընտրելու որտեղից վերցնել Ձեր ծրագրային լուծումներն ու ամպային ծառայությունները: