Select Page

EasyData, փաստաթղթային ծրագրային ապահովման մասնագետները

Փաստաթղթային ծրագրային ապահովում

Փաստաթղթային ծրագրային ապահովումը հետաքրրքիր է, երբ Ձեր կազմակերպությունը մշակում է մեծ քանակությամբ փաստաթղթեր, հիմնականում՝ վիրտուալ։

Իսկական թղթի տարածվածությունը, բարեբախտաբար, գնալով ավելի ու ավելի է նվազում, ի տարբերություն տեղեկատվական հոսքի, որն աճում է ամեն օր։ Սա ակնհայտ առավելություն է, երբ գործ ունես մեծ քանակությամբ փաստաթղթերի հոսքի հետ։ Ավելի քան 1000 բնութագրերով փաթեթեավորման բլանկն արագորեն նմանվում է գրքի։ PDF ձևաչափը այդ տեղեկատվությունն առավել կառավարելի է դարձնում։ Հարցն այն է, թե ինչպե՞ս հասանելի դարձնել այդ տեղեկատվությունը: Հարմար է, երբ այն ունի կառուցվածքային դասավորություն, բայց ինչպե՞ս այդ ողջ տեղեկատվությունը ներմուծել Ձեր համակարգ։

Document Software Cloud<br />
Innovatie en informatie

Փաստաթղթային նորարարական ծրագրային ապահովում 

Մի՛ անհանգստացեք, լուծումը կա։ Հատուկ սրա համար մենք հայտնագործեցինք և այնուհետև մշակեցինք PDFCommunicator-ը։ PDFCommunicator-ը հասանելի, ծախսարդյունավետ փաստաթղթային ծրագրային ապահովման լուծում է, որը գրասենյակային ցանկացած ԱՀ (անձնական համակարգիչ) օգտատեր կարող է հեշտությամբ կառավարել։ Հարցը է մնում՝ արդյոք այն կլուծի Ձեր կազմակերպության ամբողջ տեղեկատվական հոսքի խնդիրը: Ո՞ր փաստաթղթային ծրագրային ապահովումն է առավել հարմար ողջ մուտքային հաշիվ-ապրանքագրերի, գրասենյակային և կադրային ֆայլերի, գործընթացների փաստաթղթերի, թվային ժողովների ամփոփման արձանագրությունների և այլ փաստաթղթերի հետ աշխատանքի համար։

Որքանո՞վ է բարդ

«Այս հոդվածում մենք Ձեզ անմիջապես չենք առաջարկելու փաստաթղթային ծրագրային ապահովման ամբողջական լուծում։ Հայացք գցեք Ձեր տեղեկատվության բազմազանությանը… Յուրաքանչյուրին, ով խոստանում է ավտոմատացնել Ձեր փաստաթղթաշրջանառության կառավարումը նույն լուծման շրջանակներում, պետք է դիտարկել զգուշությամբ»:

Եվ առաջնահերթ, նախքան որևէ ֆինանսական գործողություն կատարելը, պահանջեք ցուցադրել գործող դեմոնստրացիոն լուծում։ Այս դեպքում տրմաբանությունը պարզ է։ Եթե փաստաթղթային ծրագրային ապահովումը խոստանում է լուծել Ձեր բոլոր խնդիրները, ապա այդքան էլ բարդ չէ մի քանի փաստաթղթային գործընթացներ կարգավորելը, այդպես չէ՞։ Այդ դեպքում Դուք, որպես պոտենցիալ հաճախորդ, անմիջապես կիրականացնեք գնումը։ Փաստաթղթային ծրագրային արդյունավետ ապահովումը, որը տալիս է խոստացված արդյունք, բոլորի մոտ ցանկություն է առաջացնում գնել այն։

verdienmodel berekenen
Document Software die werkt

Գործուն փաստաթղթային ծրագրային ապահովում

Մենք ընդունում ենք այդ մարտահրավերը։ Կախված Ձեր պահանջներից՝ մենք այն տեղադրում ենք ամպային տիրույթում կամ լոկալ սերվերում՝ օգտագործելով EasySeparate-ը։ Իր թողարկման օրվանից սկսած, այս փաստաթղթային ծրագրային ապահովման լուծումը թվային անցումային նախագծերի համար հուսալի գործիք է եղել, որի օգնությամբ մենք զգալի գործնական փորձ ենք ձեռք բերել։ Վերջին տարիներին ամպային տիրույթում տեղակայման պահանջներն աճում են։ Եվ մենք ուրախ ենք աջակցել դրան, քանի որ այն մեզ ավելի շատ հնարավորություն է տալիս ցույց տալու, թե ինչ ենք մենք կարող անել։ Սեփական սերվերների վրա մեր իսկ տվյալների բազայով աշխատելը մեզ ավելի շատ ճկունություն է տալիս ստեղծելու գնահատման մի միջավայր, որը կգոհացնի Ձեզ՝ որպես պոտենցիալ հաճախորդի։

Փաստաթղթային ծրագրային ապահովման մասնագետները

EasyData-ի ինժեներների մի մասը նախկին ABBYY-ի ինժեներներն են։ Նրանք գործնականորեն տիրապետում են օրինակ ABBYY-ի FlexiCapture և FineReader տեխնոլոգիաներին։ Թեև փաստաթղթային ծրագրային ապահովման որոշ լուծումներ գոյություն ունեն բավականին վաղուց, ճանաչման մեթոդոլոգիան և ճանաչման տեխնոլոգիան մնում են արդիական։ Սա Ձեզ յուրահատուկ հնարավորություն է ընձեռում օգտվելու փորձառու և մասնագիտացված փաստաթղթային ծրագրային ապահովում մշակողների ծառայություններից Ձեր նախագծերի համար։

Այդ ամենը մեզ բերում է EasyData-ի հիմնական արժեքներին։ Այնտեղ, որտեղ փաստաթղթային ծրագրային ապահովումը կարևոր դեր է կատարում, EasyData-ի ինժեներները պատրաստ են ներգրավվել։ Ձեր տվյալների բարդ խնդիրներն այն է, ինչ մենք ձգտում ենք լուծել։ Որպես թիմ, մենք միշտ բարձրացնում ենք նշաձողը՝ Ձեզ կապելու լավագույն և առավել հարմար տեխնոլոգիայի հետ։ Այժմ, մենք դա մասամբ անում ենք Երևաում գտնվող մեր հայաստանյան գրասենյակից։

verdienmodel berekenen
Data Specialisten
EasyData

Այստեղ են սկսվում մեր արկածները

EasyData-ն հիմնադրվել է Ապելդորնում՝ 1999 թվականին։ Նպատակը այդ տարիներին մեծ պահանջարկ ունեցող թվայնացման գործընթացի համար բարձրորակ և նորարարական փաստաթղթային ծրագրային ապահովման ստեղծումն էր։ Ինչո՞ւ ինչ-որ մեկի մոտ գաղափար ծագեց մշակել փաստաթղթերի համար նախատեսված «Սքանավորման և ճանաչման» ծրագրային ապահովում։ Պատճառը պարզ է՝ այդ տեսակ ծրագրային ապահովումը հասանելի չէր մատչելի մակարդակում։ Ռոբ Կեմերլինկը, EasyData-ի հիմնադիրը, տեսավ ոլորտը հեղափոխելու իր հնարավորությունը 1999 թվականին։ Գործնականում, դա նշանակում էր արժեք ավելացնել գրասենյակային տպիչներին, որոնք նաև կարողանում էին սքանավորել՝ դրանք դարձնելով առավել բազմակողմանի։  

Ի՞նչ օգտակարություն ունի բազմաֆունկցիոնալ սարքը, եթե այն կարողանում է միայն սքանավորել 

Մեր նորաստեղծ ընկերության համար հնարավորություն կար փաստաթղթային ծրագրային ապահովման հարմար և մատչելի լուծումներ առաջարկել Oce, Konica Minolta, Ricoh և այլ արտադրողների համար։ Գրասենյակային սքանավորման և թվային փաստաթղթերի մշակման վաղ տարիներին մենք պատասխանատու էինք մի շարք նորարարական լուծումների համար՝ սկսած հաշիվ-ապրանքագրի ճանաչումից մինչև ճանաչված փաստաթղթից տեղեկատվության՝ տեղեկատվական բազաներում ավտոմատ կերպով մուտքագրումը։ Փաստաթղթային ծրագրային ապահովման լուծումներ, որոնք մենք սիրով ենք հիշում։

Փաստաթղթային ծրագրային ապահովումների նորարարությունները մեր ԴՆԹ-ի մեջ են

Շուկա մուտք գործելուց ի վեր EasySeparate-ը եղել է լիարժեք սքանավորման և ճանաչման արտադրանք ոչ միայն կառուցվածքային փաստաթղթերի, այլ նաև մասամբ կառուցվածքային փաստաթղթերի համար, ինչպիսիք են հաշիվ-ապրանքագրերը, որտեղ որոշ տվյալներ, օրինակ, ընդհանուր գումարը կամ ամսաթիվը, կարող են տեղակայված լինել տարբեր վայրերում։ Որքան էլ մենք գիտենք և օգտագործում ենք ABBYY-ի տեխնոլոգիան նման դեպքերում, մենք մասամբ ընտրել ենք մեր ուրույն ուղին։ EasyData-ն աջակցում է FlexiCapture տեխնոլոգիային, EasyData-ի ինժեներների մի մասը նախկին ABBYY-ի ինժեներներն են, ովքեր տիրապետում են ABBYY-ի FlexiCapture տեխնոլոգիայի մշակման գիտելիքներին։

EasyData-ի թիմը

EasyData-ի ինժեներների մի մասը նախկին ABBYY-ի ինժեներներն են, ովքեր գործնականորեն տիրապետում են ABBYY-ի FlexiCapture տեխնոլոգիայի մշակման գիտելիքներին։ Ուստի, տրամաբանական է, որ  այս արժեքավոր գիտելիքը մեծ դեր է խաղացել մեր հաճախորդների նախագծերի օգտին։

EasyData-ն Հայաստանում

Հայաստանը մի երկիր է, որը կարող է հպարտանալ մեծ թվով բարձր որակավորում ունեցով ծրագրային ապահովման ինժեներներով՝ շնորհիվ մի շարք բարձրագույն տեխնիկական համալսարանների։ Փորձը ցույց է տալիս, որ ծրագրային ապահովման հայ ինժեներները հեշտությամբ ինտեգրվում են մեր թիմին և EasyData-ի միջազգային մշակույթին։

Document Software DNA

Փաստաթղթային ծրագրային աահովման պատմությունը նկարներում

Այս տեսանյութը հիանալի ակնարկ է մեր պատմության մասին։ Այսպես կոչված բազմաֆունկցիոնալ տպիչները մեծ դեր են կատարել EasyData-ի զարգացման մեջ մինչև մոտավորապես 2010 թ․։ EasyData-ն այժմ էլ համագործակցում է բազմաֆունկցիոնալ տպիչներ արտադրողների հետ, երբ վերջիններիս սեփական փաստաթղթային ծրագրային ապահովումները ինչ-ինչ պատճառներով խափանվում են։ EasyData-ն ինքն իր ուշադրությունը սևեռել է բազմաֆունկցիոնալ տպիչների համար ծրագրային ապահովման մշակումից դեպի ավելի լայն համագործակցության ալիք, կիրառելով ուղեկցող փորձառություն: Որպես արդյունք, Դուք կարող եք գտնել EasyData-ի լուծումները մի շարք հավելվածներում։ 

Փաստաթղթային ծրագրային ապահովման յուրահատուկ տեխնոլոգիա

Առաջին օրվանից սկսած EasyData-ն մշակել է նորարարական տեխնոլոգիա գործնական, արագ տեղակայվող մոդելի համար։ EasyData-ի առաջին տարիներին այս կառուցվածքը ձևավորվել էր ABBYY-ի FineReader տեխնոլոգիայի հիման վրա։ Այդ ժամանակահատվածում ABBYY-ի OCR տեքստի ճանաչումը իրեն հավասարը չունեցող որակի հեղափոխական ստանդարտ գրանցեց։ Դա հանգեցրեց EasyData-ի կապերի ամրապնդմանը արտադրողի, և հատկապես ABBYY-ի ծրագրավորողների հետ։ EasyData-ն որդեգրեց ABBYY FineReader-ի Ծրագրային ապահովման մշակման փաթեթը, որը նախատեսված էր հատուկ ծրագրավորողների համար։ Այս փաթեթով ստեղծված լուծումներն իրենց տեղը գտան EasyData-ի սքանավորման և ճանաչման ծրագրային ապահովման հավելվածի՝ EasySeparate-ի մեջ։ Այս փաստաթղթային ծրագրային ապահովման լուծումը ստեղծված էր շուկայի պահանջներին համապատասխան։ Հաճախորդի հարցումները տատանվում են պարզ գոտու օպտիկական պայմանանշանների ճանաչումից մինչև համապատասխան տվյալների ստուգմամբ դաշտերի ճանաչում։ Սքանավորման և ճանաչման հնարավորությունները ամենալայն իմաստով հասանելի են սահմաններից դուրս։ Ցանկանո՞ւմ եք փորձել, թե ինչպես է աշխատում EasySeparate-ը։ Պահանջեք փորձնական տարբերակը հիմա։

Document Software DNA

Տվյալների հավաքագրում սահմաններից դուրս

EasySeparate-ն արդեն 25 տարեկան է, և դեռ արդիական է, երբ մեզնից ակնկալում են լոկալ լուծումներ։ Մեր գործընկերների շնորհիվ EasySeparate-ի սքանավորման և ճանաչման համակարգը տեղադրվել է ավելի քան 1000 անգամ։ Այժմ էլ այն դեռ մշակվում է այն գործընկերների համար, ովքեր իրենց թիրախային լսարաններին ապահովում են սքանավորման և ճանաչման կարևոր հավելվածներով։ Այս շարունակվող մշակումը ևս խոսում է EasyData-ի գործընկերներին մեր նվիրվածության մասին։ Այս 25 տարիների ընթացքում մենք պահպանել ենք կայուն գնային քաղաքականություն՝ առանց անցանկալի անակնկալների, և շարունակում ենք ակտիվորեն աջակցել մեր գործընկերներին մշտապես փոփոխվող շուկայում։ Այդ կերպ մենք ի կյանքի ենք կոչում մեր ձգտումները՝ հետագայում ևս զարգացնել EasySeparate-ը, թեև մեր հաճախորդների մեծ մասը նախընտրում է ամպային լուծումներ։ Բացի սեփական տեխնոլոգիայի ներդրումից EasySeparate-ում, EasyData-ն շարունակում է աջակցել ABBYY OCR-ի վերջին տեխնոլոգիային EasySeparate-ում։

«Տեղային լուծումներից» մինչև SAAS (Ծրագրային ապահովումը որպես ծառայություն)

Սկսած 2010 թվականից, EasySeparate-ի նոր հաճախորդներն առավել նախապատվություն են տվել տեղադրումների իրականացմանը՝ առանց սեփական ՏՏ ենթակառուցվածքներին հասանելիություն տրամադրելու։ EasyData-ն հիմնականում տեխնոլոգիաներ մշակող էր, և (դեռ) չէր առաջարկում տվյալների կենտրոնի տարբերակ։ Սա այլ փորձառություն էր պահանջում, որը հատկապես վստահելի անվտանգություն կապահովեր հաճախորդի տվյալերի համար։ Մենք արագ հարմարվեցինք տվյալ իրավիճակին, և EasyData-ն մշակեց հաճախորդների և գործընկերների խորհրդատվության փորձառություն, որը լավագույն միջոցներն է առաջարկում տեղադրելու փաստաթղթային ծրագրային ապահովման մեր նորարարական լուծումները՝ անձնական ամպային տիրույթում։ EasyData-ն ավելի շատ խորհրդատվություն էր տրամադրում ցանցային ճարտարապետության և աշխատանքային հոսքերի գործընթացների վերաբերյալ, գիտելիք, որը կարևոր է այսօր։ Մեր սեփական EasyData Տվյալների կենտրոնում, որն իր վիրտուալ դռները բացեց 2020 թ․, SAAS-ի  հետագա ընդլայնման հետ մեկտեղ մենք մշտապես ընդարձակվում ենք դեպի առավել անհատականացված SAAS համակարգեր։

COVID-19-ը փոփոխում է շուկան 

SAAS լուծումներն արդեն պոտենցիալ էին մեր հաճախորդների շրջանում, ինչպես ներկայացված էր ներածության մեջ։ EasyData-ի հաճախորդները ցանկանում են նորարարական և մատչելի ծրագրային ապահովման լուծումներ իրենց խնդիրների համար՝ նախընտրելով առանց տեղադրման և կառավարման տարբերակները։ Այսպիսով, COVID-19-ի ճգնաժամի սկիզբը նշանավորեց իրական տեխնոլոգիական փոփոխության մեկնարկ մեզ համար։ EasyData-ն սկսեց իրականացնել նորարարական փաստաթղթային ծրագրային ապահովման լուծումներ մեր սեփական տվյալների կենտրոնում, որի անմիջական խթանն է հանդիսացել հաճախորդի հարցումը։ Մեր հաճախորդներից մեկը ցանկանում է օգտվել մեր Տվյակների հավաքագրման նորարարություններից, սակայն միայն ամպային հավելվածի տարբերակով։ Միաժամանակ, մեկ այլ հաճախորդ ցանկանում է մշակել 2,500,000 փաստաթուղթ, ցանկալի է՝ մեկ ամսվա ընթացքում, առանց անհրաժեշտ սարքավորումների մասին անհանգստանալու։ Այս համադրությունը մեզ հնարավորություն է տալիս գործնականում կիրառել SAAS ենթակառուցվածքի կուտակած գիտելիքները: EasyData-ն կառաջարկի մեր սեփական ամպային տիրույթի լուծումները բարձրակարգ անվտանգ տվյալների կենտրոնից:

Document SAAS Oplossing

Մեր փաստաթղթային ծրագրային ապահովման մշակման մասնաճյուղը

Մեր ձգտումներին համահունչ՝ EasyData-ի նորարարական Մեքենայական ուսուցման փաստաթղթային ծրագրային ապահովման լուծումներն իրենց տեղն են գտնում մի շարք ծրագրային հավելվածներում։ Մեր շարունակական աճին զուգընթաց անհրաժեշտություն է առաջացել ստեղծել նորարարական ծրագրային ապահովման մշակման մասնագիտացված մասնաճյուղ, ինչն էլ հանգեցրել է մեր նոր գրասենյակի բացմանը Հայաստանում՝ Երևանում։ Հայաստանի ՏՏ ոլորտը հայտնի է իր բարձր մակարդակի գիտական և կրթական ներուժով: Սա հատկանիշներ են, որոնց հետ EasyData-ն սերտորեն կապված է եղել երկար տարիներ:

EasyData-ում մենք ոչ միայն մշակում ենք մեր սեփական տեխնոլոգիան, այլ նաև կիրառում ենք մեր փորձառությունը օպտիկական պայմանանշանների ճանաչման, Տվյալների հավաքագրման և Տվյալների վերլուծության լուծումներում։ Այդ իսկ պատճառով մենք աշխատում ենք շահագործմանը պատրաստ արտադրանք ստանալու կամ շարունակական նախագծերի ուղղությամբ: Մեր ստանդարտ մատակարարման ծրագրում ներառված են ABBYY-ի արտադրանքները, ինչպիսիք են ABBYY FineReader սերվերը, FineReader-ի ստանդարտ աշխատասեղանի տարբերակը, և իհարկե ABBYY Vantage-ը։ Ցանկանո՞ւմ եք իմանալ ավելին ABBYY-ի արտադրանքների մասին, և թե ինչպե՞ս են նրանք համեմատվում մեր նորարարությունների հետ։ Կարող եք կապ հաստատել մեզ հետ։ Մենք ուրախ կլինենք ցույց տալ Ձեզ տարբեր հետաքրքիր օրինակներ, որոնք ուղղակիորեն կապված կլինեն Ձեր իրավիճակի հետ։ Եթե Դուք ցանկանում եք բացահայտել ավելին մինչ մեզ հետ կապ հաստատելը, մենք տրամադրում ենք բացատրություններ այս կայքում, և ստեղծել ենք բրոշյուր-էջ՝ Ձեր հարմարավետության համար։

Այցելեք EasyData Երևանում 

EasyData-ի հայաստանյան գրասենյակը կատարելապես հագեցած է միջազգային հաճախորդներին և գործընկերներին աջակցելու անհրաժեշտ գործիքակազմով։ Մեր տեխնիկական աջակցման և մշակման մասնաճյուղի մի մասը գտնվում է Երևանում։ Հայաստանյան մեր գրասենյակից մենք աջակցման ծառայություններ ենք մատուցում տարբեր մայրցամաքներում, որտեղ կիրառվում է մեր փաստաթղթային ծրագրային ապահովումը։ Բացի այդ, մենք Հայաստանի ՏՏ շուկայում նկատում ենք աճող պահանջարկ Տվյալագիտության լուծումների հանդեպ։ EasyData-ի հայաստանյան գրասենյակում աշխատում է մի թիմ, որը բաղկացած է կրտսեր և ավագ ինժեներներից, ովքեր ավարտել են Հայաստանի բարձրագույն կրթական հաստատությունները։ EasyData-ի հայաստանյան գրասենյակը համապատասխանում է մեր ռազմավարությանը՝ ներկա լինել այն երկրներում, որտեղ աճում է թվային պահանջարկը փաստաթղթային ծրագրային ապահովման լուծումների  նկատմամբ: Հայաստանում EasyData-ին աջակցում են նորարարական Տվյալագիտության լուծումներին ներդրում ունենալ ցանկացող հավակնոտ երիտասարդներ: Բացի կիրառական այս պատճառներից՝ Հայաստանը գեղեցիկ բնությունով և հյուրընկալ մարդկանցով լի երկիր է: Մենք սպասում ենք Ձեր այցին՝ EasyData-ի հայաստանյան գրասենյակ կամ «պարզապես»՝ Նիդերլանդներում։

Document Software DNA