EasyData, Սքանավորումից և ճանաչումից մինչև ԱԲ
Սքանավորում և ճանաչում․ սկիզբը
EasyData-ն հիմնադրվել է Ապելդորնում՝ 1999 թվականին։ Նպատակը այդ տարիներին մեծ պահանջարկ ունեցող թվայնացման գործընթացի համար բարձրորակ և նորարարական «Սքանավորման և ճանաչման» ծրագրային ապահովման ստեղծումն էր։ Ինչո՞ւ ինչ-որ մեկի մոտ գաղափար ծագեց մշակել փաստաթղթերի համար նախատեսված «Սքանավորման և ճանաչման» ծրագրային ապահովում։ Պատճառը պարզ է՝ նման ծրագրային ապահովում հասանելի չէր։ Ռոբ Կեմերլինկը, EasyData-ի հիմնադիրը, տեսավ ոլորտը հեղափոխելու իր հնարավորությունը 1999 թվականին։
Գործնականում, դա նշանակում էր արժեք ավելացնել գրասենյակային տպիչներին, որոնք նաև կարողանում էին սքանավորել՝ դրանք դարձնելով առավել բազմակողմանի։ Բայց ի՞նչ օգտակարություն ունի բազմաֆունկցիոնալ սարքը, եթե այն կարողանում է միայն սքանավորել։ Մենք ապահովեցինք փաստաթղթերի հարմար և մատչելի ծրագրային լուծումներ Oce, Konica Minolta, Ricoh և այլ արտադրողների համար։ Գրասենյակային սքանավորման և թվային փաստաթղթերի մշակման վաղ տարիներին մենք պատասխանատու էինք մի շարք նորարարական լուծումների համար՝ սկսած հաշիվ-ապրանքագրի ճանաչումից մինչև ճանաչված փաստաթղթից տեղեկատվության մուտքագրումը տվյալների բազա։
Պատմությունը նկարներում
Այս տեսանյութը հիանալի ակնարկ է EasyData-ի պատմության և մեր «Սքանավորման և ճանաչման» զարգացման մասին։ Տեսանյութում ներկայացված բազմաֆունկցիոնալ տպիչները մեծ դեր են կատարել EasyData-ի զարգացման մեջ մինչև մոտ 2010 թ․։ EasyData-ն այժմ էլ համագործակցում է բազմաֆունկցիոնալ տպիչներ արտադրողների հետ, երբ վերջիններիս սքանավորման և ճանաչման սեփական ծրագրային լուծումները ինչ-ինչ պատճառներով խափանվում են։ EasyData-ն ինքն իր ուշադրությունը սևեռել է բազմաֆունկցիոնալ տպիչների համար ծրագրային ապահովման մշակումից ավելի լայն համագործակցության ալիքի վրա, կիրառելով կուտակված գիտելիքը:
«Սքանավորման և ճանաչման» տեխնոլոգիան
Առաջին օրվանից սկսած EasyData-ն մշակել է նորարարական տեխնոլոգիա գործնական, արագ տեղակայվող «սքանավորման և ճանաչման» մոդելի համար։ EasyData-ի առաջին տարիներին այս կառուցվածքը ձևավորվել էր ABBYY-ի FineReader տեխնոլոգիայի հիման վրա։ Այդ ժամանակահատվածում ABBYY-ի OCR տեքստի ճանաչումը իրեն հավասարը չունեցող որակի հեղափոխական ստանդարտ գրանցեց։ Դա հանգեցրեց EasyData-ի կապերի ամրապնդմանը արտադրողի, և հատկապես ABBYY-ի ծրագրավորողների հետ։ EasyData-ն որդեգրեց ABBYY FineReader-ի ծրագրային ապահովման մշակման փաթեթը, որը հատուկ նախատեսված էր ծրագրավորողների համար։ Այս փաթեթով ստեղծված սքանավորման և ճանաչման լուծումները իրենց տեղը գտան EasyData-ի սքանավորման և ճանաչման ծրագրային ապահովման հավելվածի՝ EasySeparate-ի մեջ։ Այս փաստաթղթային ծրագիրը ստեղծված էր ի պատասխան շուկայի պահանջներին։ Հաճախորդների հարցումները բազմաբնույթն էին՝ պարզ գոտու օպտիկական պայմանանշանների ճանաչումից մինչև համապատասխան տվյալների ստուգմամբ դաշտերի ճանաչում։ Սքանավորման և ճանաչման հնարավորությունները ամենալայն իմաստով հասանելի են սահմաններից դուրս։
Սքանավորում և ճանաչում սահմաններից դուրս
EasySeparate-ն արդեն 25 տարեկան և դեռ արդիական է, երբ մեզնից ակնկալում են տեղային լուծումներ։ Մեր գործընկերների շնորհիվ EasySeparate-ի սքանավորման և ճանաչման համակարգը տեղադրվել է ավելի քան 1000 անգամ։ Այժմ էլ այն դեռ մշակվում է այն գործընկերների համար, ովքեր իրենց թիրախային լսարաններին ապահովում են սքանավորման և ճանաչման կարևոր հավելվածներով։ Այս շարունակական մշակումը ևս խոսում է EasyData-ի նվիրվածության մասին՝ իր գործընկերներին։
Այս 25 տարիների ընթացքում մենք պահպանել ենք կայուն գնային քաղաքականություն՝ առանց անցանկալի անակնկալների, և շարունակում ենք ակտիվորեն աջակցել մեր գործընկերներին՝ ձգտելով հետագայում ևս զարգացնել EasySeparate-ը մշտապես փոփոխվող շուկայում։ Բացի սեփական տեխնոլոգիայի ներդրումից, EasyData-ն շարունակում է պահպանել ABBYY OCR-ի վերջին տեխնոլոգիայի գործունակությունը EasySeparate-ում։
Նորարարությունը մեր ԴՆԹ-ում է
Շուկա մուտք գործելուց ի վեր EasySeparate-ը եղել է լիարժեք սքանավորման և ճանաչման արտադրանք ոչ միայն կառուցվածքային փաստաթղթերի, այլ նաև մասամբ կառուցվածքային փաստաթղթերի համար, ինչպիսիք են հաշիվ-ապրանքագրերը, որտեղ որոշ տվյալներ, օրինակ, ընդհանուր գումարը կամ ամսաթիվը, կարող են տեղակայված լինել տարբեր վայրերում։ Որքան էլ մենք գիտենք և օգտագործում ենք ABBYY-ի տեխնոլոգիան նման դեպքերում, մենք մասամբ ընտրել ենք մեր ուրույն ուղին։ EasyData-ն աջակցում է FlexiCapture տեխնոլոգիային, EasyData-ի ինժեներների մի մասը նախկին ABBYY-ի ինժեներներն են, ովքեր տիրապետում են ABBYY-ի FlexiCapture տեխնոլոգիայի մշակման գիտելիքներին։ Ուստի, տրամաբանական է, որ FlexiCapture-ի այս արժեքավոր գիտելիքը մեծ դեր է խաղացել սքանավորման և ճանաչման մեր ծրագրային ապահովման զարգացման գործում՝ հօգուտ մեր հաճախորդների նախագծերի։
SAAS-ի զարգացումը
Սկսած 2010 թվականից, EasySeparate-ի նոր հաճախորդներն առավել նախապատվություն են տվել տեղադրումների իրականացմանը՝ առանց սեփական ՏՏ ենթակառուցվածքներին հասանելիություն տրամադրելու։ EasyData-ն հիմնականում տեխնոլոգիաներ մշակող էր, և (դեռ) չէր առաջարկում տվյալների կենտրոնի տարբերակ։ Սա այլ փորձառություն էր պահանջում, որը հատկապես վստահելի անվտանգություն կապահովեր հաճախորդի տվյալերի համար։ Մենք արագ հարմարվեցինք տվյալ իրավիճակին, և EasyData-ն մշակեց հաճախորդների և գործընկերների խորհրդատվության փորձառություն, որը լավագույն միջոցներն է առաջարկում տեղադրելու «Սքանավորման և ճանաչման» ծրագրային ապահովման լուծումներ՝ անձնական ամպային տիրույթում։
EasyData-ն ավելի ու ավելի շատ խորհրդատվություն էր տրամադրում ցանցային ճարտարապետության և աշխատանքային հոսքերի գործընթացների վերաբերյալ։ Այս գիտելիքն էական էր SAAS-ի (Ծրագրային ապահովումը որպես ծառայություն) հետագա ընդլայնման համար մեր սեփական EasyData տվյալների կենտրոնում, որն իր վիրտուալ դռները բացեց 2020 թ․։
COVID-19-ը փոփոխում է շուկան
SAAS լուծումներն արդեն ններուժ ունեին պոտենցիալ էին մեր հաճախորդների շրջանում, ինչպես ներկայացված էր ներածության մեջ։ EasyData-ի հաճախորդները ցանկանում են նորարարական և մատչելի սքանավորման և ճանաչման լուծումներ իրենց խնդիրների համար՝ նախընտրելով առանց տեղադրման և կառավարման տարբերակները։ Այսպիսով, COVID-19-ի ճգնաժամի սկիզբը նշանավորեց իրական տեխնոլոգիական փոփոխության մեկնարկ մեզ համար։ EasyData-ն սկսեց իրականացնել նորարարական սքանավորման և ճանաչման լուծումներ մեր սեփական տվյալների կենտրոնում, որի անմիջական խթանն է հանդիսացել հաճախորդի հարցումը։
Մեր հաճախորդներից մեկը ցանկանում է օգտվել մեր Սքանավորման և ճանաչման նորարարություններից, սակայն միայն ամպային հավելվածի տարբերակով։ Միաժամանակ, մեկ այլ հաճախորդ ցանկանում է մշակել 2,500,000 փաստաթուղթ, ցանկալի է՝ մեկ ամսվա ընթացքում, առանց անհրաժեշտ սարքավորումների մասին անհանգստանալու։ Այս համադրությունը մեզ հնարավորություն է տալիս գործնականում կիրառել SAAS ենթակառուցվածքի կուտակած գիտելիքները: EasyData-ն կառաջարկի մեր սեփական ամպային տիրույթի լուծումները բարձրակարգ անվտանգ տվյալների կենտրոնից:
Սքանավորման և ճանաչման ծրագրային ապահովման մշակման մասնաճյուղը
Մեր ձգտումներին համահունչ՝ EasyData-ի նորարարական մեքենայական ուսուցման սքանավորման և ճանաչման փաստաթղթերի ծրագրային ապահովման լուծումները իրենց տեղն են գտնում մի շարք ծրագրային ոլորտներում։ Մեր շարունակական աճին զուգընթաց անհրաժեշտություն է առաջացել ստեղծել սքանավորման և ճանաչման ծրագրային ապահովման մշակման մասնագիտացված մասնաճյուղ, ինչն էլ հանգեցրել է մեր նոր գրասենյակի բացմանը Երևանում։ Հայաստանի ՏՏ ոլորտը հայտնի է իր բարձր մակարդակի գիտական և կրթական ներուժով: Սա հատկանիշներ են, որոնց հետ EasyData-ն սերտորեն կապված է եղել երկար տարիներ:
Այցելեք EasyData Երևանում
EasyData-ի հայաստանյան գրասենյակը կատարելապես հագեցած է միջազգային հաճախորդներին և գործընկերներին աջակցելու անհրաժեշտ գործիքակազմով։ Մեր տեխնիկական աջակցման և սքանավորման և ճանաչման ծրագրային ապահովման մշակման մասնաճյուղի մի մասը գտնվում է Երևանում։ Հայաստանյան մեր գրասենյակից մենք աջակցման ծառայություններ ենք մատուցում տարբեր մայրցամաքներում, որտեղ կիրառվում են մեր ծրագրերը։
Բացի այդ, մենք Հայաստանի ՏՏ շուկայում նկատում ենք Տվյալագիտության լուծումների պահանջարկի աճ։ EasyData-ի հայաստանյան գրասենյակում աշխատում է մի թիմ, որը բաղկացած է կրտսեր և ավագ ինժեներներից, ովքեր ավարտել են Հայաստանի լավագույն կրթական հաստատություններ։
EasyData-ի հայաստանյան գրասենյակը համապատասխանում է մեր ռազմավարությանը՝ ներկա լինել այն երկրներում, որտեղ աճում է Սքանավորման և ճանաչման փաստաթղթերի ծրագրային ապահովման լուծումների նկատմամբ թվային պահանջարկը: Հայաստանում EasyData-ին աջակցում են նորարարական Տվյալագիտության լուծումների մեջ ներդրում ունենալ ցանկացող նպատակասլաց երիտասարդներ: Բացի կիրառական այս պատճառներից՝ Հայաստանը գեղեցիկ բնությունով և հյուրընկալ մարդկանցով լի երկիր է:
Մենք սպասում ենք Ձեր այցին՝ EasyData-ի հայաստանյան գրասենյակ: