EasyData-ի պատմությունը
Մեր Պատմությունը
EasyData… մեր պատմությունը սկսվում է մեծ քանակությամբ տվյալների մշակմամբ և վերլուծությամբ զբաղվողներին հարթակ տրամադրելով։ Այդ տվյալները կարող են լինել ցանկացած տեսակի։ Օրինակ, մտածեք հին արխիվացված գրքերի կամ փաստաթղթերի մասին, որոնք հանրությանը կարող են անհասանելի լինել։ Այլ օրինակներ են տեսանյութերը, էլեկտրոնային նամակները, սոցիալական հարթակներում գրառումները, ձայնային հաղորդագրությունները կամ գործիքներից և սենսորներից ստացված տվյալները։ Հակիրճ ասած, պատկերային կամ ձայնային ցանկացած տվյալ իր առանձնահատուկ ուշադրությանն է արժանանում մեր կողմից։
Ընդհանուր առմամբ, Դուք կարող եք դիմել EasyData-ին ցանկացած տիպի ոչ կառուցվածքային տվյալների համար։ Մեր նպատակը Ձեր տվյալներն ընթեռնելի դարձնելն է։ Այստեղ Դուք կարող եք նաև տեսնել Մեքենայական ուսուցման մոդելների մեր մշակումները։ Այս տեխնոլոգիան արժեքավոր է արդյունքների հասնելու համար։
Վայր ծրագրավորողների համար
Համագործակցությունն առանցքային է EasyData-ի համար։ Այսպիսի միջավայրում դուք կարող եք միմյանց հարցել տալ, կիսվել գաղափարներով և միմյանց գնահատականներ տալ՝ լավագույն արդյունքներին հասնելու համար։ Մեր միասնական նպատակը Տվյալագիտության ոլորտում զարգացումներ ապահովելն է, ինչը հիմք է հանդիսացել EasyData-ի համար շուրջ 25 տարի։ Ձեր գաղափարներն իրականացնելու և ուրիշների հետ մտքեր փոխանակելու հարթակ ունենալը ստեղծում է մի միջավայր, որտեղ պիտանի արդյունքներ են ստացվում։ Մեր Թվային փոխակերպման հարթակը հասանելի է շահագրգիռ կողմերին, մտավոր աշխատանք կատարողներին և հաճախորդներին։ Այստեղ Դուք կարող եք մշակել հավելվածներ՝ Ձեր Թվային անցումային գաղափարների համար կամ օգտվել անմիջապես հասանելի տարբերակներից, որոնք զգալիորեն կկրճատեն շուկա մուտք գործելու Ձեր ժամանակը։ Որոշ գործընկերների համար EasySeparate-ը կատարյալ մեկնարկային կետ է մրցակցային հավելվածներ մշակելու համար՝ EasyData-ի ինժեներների անհրաժեշտ աջակցության երաշխավորությամբ։
Ծանոթացե՛ք EasyData-ի հետ
Մենք պարբերաբար անցկացնում ենք վեբինարներ և դասընթացներ առավել լայն լսարանի համար։ Սովորաբար մեր դասընթացների կենտրոնում հաճախորդների կոնկրետ նախագծերն են։ Այն պահին, երբ մեր հաճախորդները նշում են, որ շահագրգռված են ավելի մանրակրկիտ ուսումնասիրության, մենք ուրախ ենք աջակցել։ Թափանցիկությունը և գիտելիքների փոխանակումը առանցքային են EasyData-ի համար։
Մեզ համար տեխնոլոգիան բարդ չէ, իսկ Տվյալագիտությունը կապող օղակ է հանդիսանում մեր համատեղ ջանքերի համար։ Այդ պատճառով EasyData-ում կադրերի հոսքը չնչին է, և մենք կարևորություն ենք տալիս տաղանդների զարգացմանը մեր թիմի ներսում։
Ապահովել ավելացված արժեք
EasyData-ն հիմնադրվել է 1999թ․ Ապելդորնում, Ռոբ Քեմերլինկի կողմից։ Պատճառը պարզ էր՝ շուկայում չկային Տվյալների հավաքագրման հասանելի միջոցներ։ «Սքանավորումը և ճանաչումը» արդիական կարիք էր այդ ժամանակ, սակայն մատչելի չէր։ 1999թ․ Ռոբը նկատեց ոլորտը հեղափոխելու հնարավորությունը փոքր թիմով։ Առաջին տարիներին մեր նպատակը արժեք ավելացնելն էր գրասենյակային տպիչներին, որոնք նաև կարողանում էին սքանավորել։ EasyData-ի տեխնոլոգիաներով այդ տպիչները դառնում էին առավել բազմակողմանի։
25 տարի անց EasyData-ն կազմակերպություն է, որն անկախորեն իր տեխնոլոգիան է զարգացնում, համագործակցելով Հայաստանում զարգացման մեր մասնաճյուղի հետ։ Կոնինգիննելաանի մեր տպավորիչ գրասենյակից մենք ամբողջ աշխարհում մեր հաճախորդներին ապահովում ենք նորարարական տեխնոլոգիայով, որը շարունակում է հեղափոխել ոլորտը։
EasyData-ն երկարաժամկետում
EasyData-ում առաջնայինը մարդիկ են։ EasyData-ում «Հաճախորդին աջակցելը» սկսվում է մեր իսկ գործընկերներից։ Ինչպե՞ս կարելի է լավ հոգ տանել հաճախորդների և բարդ տեխնոլոգիական լուծումների մասին, երբ Ձեր իսկ կազմակերպությունում ամեն ինչ այդքան էլ լավ չէ։ Այդ հիմնավորմամբ էլ EasyData-ում մարդիկ պարզապես առաջնային են։ Միևնույն ժամանակ սա չի նշանակում, որ մենք կենտրոնացած ենք միայն մեզ վրա։ Որպես տեխնոլոգիայով առաջնորդվող կազմակերպություն, մենք հիմնականում ոգեշնչված ենք կազմակերպություններում աշխատող մարդկանցով, ովքեր իրենց հերթին լուծումներ են փնտրում սեփական յուրահատուկ խնդիրների համար: