Թվային փոխակերպում EasyData-ի հետ
Թվային փոխակերպում
Թվային փոխակերպումը չի սկսվում նոր ծրագրային լուծման գաղափարով։ Այն սկսվում է աշխատանքային հոսքերի հանդեպ քննադատական մոտեցումից։ Որտե՞ղ եք Դուք ժամանակ կորցնում։ Որո՞նք են Ձեր պարբերաբար կրկնվող գործառնությունները։ Ո՞ր գործընթացներն են օգտագործում տվյալների հարցումներ և համեմատություններ։
Կարո՞ղ են Ձեր տվյալները փոխակերպվել թվային կառուցվածքի։
Գործընթացների օպտիմալացումը սկսվում է թվային փոխակերպման ենթակա ներքին գործընթացների ըտրությունից։ Այնուհետև տեսադաշտ է գալիս համապատասխան ծրագրային լուծումը։ EasyData-ն, մեր հաճախորդների հետ միասին, հատկապես այդ նպատակով մշակել է EasySeparate-ը։
Թվային փոխակերպման հարթակ
Թվային փոխակերպումը սկսվում է Ձեր գործընթացների մանրակրկիտ պլանավորմամբ՝ կարևորագույն տարրերի նույնականացմամբ և դրանց՝ գործնական պահանջների փոխակերպմամբ, ի համապատասխան Ձեր կազմակերպությանը։
Այս հիմնական տեղեկատվության հաստատումից հետո մեր թվային փոխակերպման ճկուն հարթակը՝ EasySeparate-ը հանդես է գալիս որպես Ձեր կազմակերպությանը զգալի արժեք ապահովող վստահելի և ծախսարդյունավետ լուծում։ Մենք պատրաստ ենք դա ցուցադրել գործնական օրինակներով։
EasySeparate-ը թվային փոխակերպման բազմաֆունկցիոնալ հարթակ է, որը թույլ է տալիս Ձեր կազմակերպությանը լիովին օգտվել թվային դարաշրջանի բոլոր հնարավորություններից։ Անկախ նրանից՝ կիրառում եք այն աստիճանաբար թե փուլերով, EasySeparate-ը հեշտությամբ հարմարեցվում է Ձեր կարիքներին՝ առանց հատուկ ամպային կառուցվածքի սահմանափակման։
Ի դեպ, թվային փոխակերպումը հնարավոր է իրականացնել նաև EasySeparate-ի տեղային տեղադրմամբ։
Թվային փոխակերպումը թվայնացնում է աշխատանքային գործընթացները
EasySeparate-ը ապահովում է տեխնիկական հիմք Ձեր թվային փոխակերպման համար։ Երբ ունեք տեսլական այն մասին, թե ինչ եք ցանկանում փոխակերպել, EasySeparate-ը թույլ է տալիս այն հեշտությամբ իրականացնել։ Այնուամենայնիվ, թվային փոխակերպումը միայն տեխնիկական թարմացում չէ․ այն նաև պահանջում է համապարփակ կազմակերպչական փոփոխություններ։
Բիզնես գործընթացների թվայնացումը պահանջում է աշխատանքային հոսքերի օպտիմիզացիա և Ձեր թիմի ներսում գործողությունների համաձայնեցում։ Այն հաճախ ներառում է մշակութային փոփոխություն կազմակերպության ներսում։ Արդյո՞ք Ձեր կազմակերպությունը պատրաստ է նման փոփոխությունների։
Հաջողակ թվային փոխակերպում
EasyData-ն օգնում է կազմակերպություններին հաղթահարել թվային փոխակերպման մարտահրավերները։ Մեր պրակտիկան ցույց է տալիս, որ անգամ փոքր նախաձեռնությունները կարող են զգալիորեն բարձրացնել աշխատանքային հոսքերի արդյունավետությունը։ Եվ թող որ սա լինի նոր աշխատելաոճը։
Թույլ տալով ծրագրային գործընթացների թափանցիկ աշխատանքը, աշխատակիցները կարող են կենտրոնանալ առավել կարևոր հանձնարարությունների վրա՝ բարձրացնելով իրենց արդյունավետությունը և աշխատանքից բավարարվածությունը։
Այս մոտեցումը խթանում է վստահությունը թվային փոխակերպման նկատմամբ՝ հնարավորություն տալով Ձեր կազմակերպությանը աստիճանաբար և արդյունավետ կերպով ներդնել նոր տեխնոլոգիաներ և պրակտիկաներ:
Մոդուլային թվային փոխակերպում
Թվային փոխակերպումը մի քանի կողմեր ունի՝ ներքին գործընթացներ, փոփոխությունների համար բաց կորպորատիվ մշակույթ և տեխնոլոգիաների ներդրում։ Այս հոդվածն ընդգծում է, որ արդյունավետ փոխակերպումը սկսվում է ներքին գործընթացների օպտիմալացումից և փոփոխությունների նկատմամբ բաց մշակույթի խթանումից՝ տեխնոլոգիան դիտարկելով որպես վերջին փուլ: Արագ տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում, ինչպես օրինակ ChatGPT-ի գործիքները, արդիական մնալը կարևոր է:
EasyData անդրադառնում է այս ասպեկտներին՝ համակցելով առաջադեմ տեխնոլոգիաները պարզ և թափանցիկ բացատրություններով: Մեր թվային փոխակերպման հարթակը նախագծված է մոդուլային կերպով, ինչը թույլ է տալիս մեզ և մեր օգտատերերին հարմարվել այսօրվա և վաղվա հնարավորություններին:
Թվային փոխակերպումը բաղադրիչներով
Ընդհանուր առմամբ, հստակության և աշխատակիցների արդյունավետ ներգրավվածության համար մենք աշխատում ենք Մոդուլային թվային փոխակերպման մեթոդով։
Այս փուլային մոտեցումը հեշտացնում է կազմակերպության մասշտաբով ընդունումը՝ թույլ տալով տարբեր բաժիններին տեսնել իրենց ներդրումները անցման գործընթացում: Մենք տեսնում ենք, թե ինչպես է մեքենայական ուսուցումը՝ որպես տեխնոլոգիական հեղափոխության հիմնական բաղադրիչ, առաջացնում լայն հետաքրքրություն:
Այս համատեքստում, աշխատանքային գործընթացների թվայնացումը ոչ միայն նվազեցնում է ծախսերը, այլ նաև աշխատակիցներին զինում է գործիքներով, որոնք թույլ են տալիս ակտիվ մասնակցել իրենց կազմակերպության նորարարություններին և բարձրացնել իրենց մասնագիտական մակարդակը։
Տվյալների փոխակերպում
EasySeparate-ը ճանաչում է ներմուծվող փաստաթղթերի բովանդակությունը և ուղարկում է դրանք համապատասխան աշխատանքային հոսքին։ Փաստաթղթերը կարող են համալրվել ճանաչված տվյալներով/մետատվյալներով: Սկսեք փաստաթղթային գործընթացը խելացի ձևով՝ անհրաժեշտ ներքին և արտաքին տվյալներով: Ուղղորդեք մուտքային տվյալները ճիշտ աշխատանքային հոսքին:
Տվյալների համատեղելիություն
EasySeparate-ը հեշտությամբ միանում է Ձեր՝ արդեն իսկ գոյություն ունեցող համակարգերին։ Տարիների ընթացքում մենք մշակել ենք բազմաթիվ ծրագրեր, որոնք միանում են մի շարք հաճախ օգտագործվող ձեռնարկատիրական տեղեկատվական համակարգերի համար։ Դուք կզարմանաք փաստաթղթերի գրանցման և տվյալների ճանաչման արագ իրագործմամբ, որը հարմարեցված է Ձեր աշխատանքային հոսքին։ EasySeparate-ը տրամադրում է տվյալների ցանկացած ելքային ձևաչափ։
Ծախսարդյունավետ տվյալներ
EasySeparate-ը համապատասխանում է բիզնեսի այսօրվա և վաղվա պահանջներին։ Մենք վստահ ենք դրանում։ Այդ է պատճառը, որ EasyData-ն առաջարկում է թվային փոխակերպման, զրոյական ռիսկով փորձնական տեղադրում։ Մենք հրավիրում ենք բոլոր կազմակերպություններին անվճար փորձարկելու մեր հարթակը և առերես ծանոթանալ դրա նորարարական առավելություններին։
Թվային փոխակերպումը հակիրճ
Հաջողակ թվային փոխակերպման բանալին նորարարությունն է։ Մեր հարթակը թույլ է տալիս միանալ առանձին մոդուլների՝ ճիշտ կերպով բարձրացնելով արդյունավետությունը։ EasyData-ի հարթակը կարևոր դեր է խաղում այս գոծընթացում։ Մենք հասկանում ենք, որ գործընթացների օպտիմալացման մեր փորձառությունը պետք է ինտեգրվի Ձեր կազմակերպությունում այնպես, որ տրամադրի իրական նորարարություններ։
Այսպիսով, EasyData-ն առաջարկում է թվային տվյալների փոխակերպման անվճար մոդուլներ, որոնք կօգնեն աշխատակիցներին վիզուալիզացնել առավելությունները։
Թվայնացման ռազմավարություն
Տվյալների փոխակերպման ի՞նչ ռազմավարությամբ ենք սկսում
Թվային փոխակերպման նպատակը տարբեր է յուրաքանչյուր կազմակերպության համար։ EasyData-ն, այնպիսի առավելություններով, ինչպիսիք են գիտելիքների փոխանակումը և աշխատանքի գնահատման մոդելները, նորարարական փոխակերպման տեխնոլոգիան մոտեցնում է այս փոփոխություններին անմիջականորեն ներգրավված աշխատակիցներին։
EasyData-ի համար Թվային փոխակերպումը ոչ միայն նորարարական տեխնոլոգիաների ապահովումն է, այլև աշխատակիցներին թվային գործընթացների մեջ ակտիվ ներգրավումը։ Ձեր թվային ռազմավարության սահմանումը (որո՞նք են իմ մեկնարկային կետերը) ավելացնում է արժեքավոր նոր տեսակետեր Ձեր՝ գոյություն ունեցող կորպորատիվ տեսլականին։
Ինքնուրույն փոխակերպում
Փորձը ցույց է տալիս, որ կազմակերպությունները հաճախ են կանգ առնում թվայնացման գործընթացի ժամանակ։ Թվային տվյալների փոխակերպումն ավելին է, քան թվայնացումը։ Օրինակ՝ PDF ձևաչափի հաշիվ-ապրանքագիրը թվային հնարավորությունների իրական ընդունում չէ, մինչդեռ PDF (UBL) XML-ը՝ այո։
Սա ընդամենը մի փոքր օրինակ է, թե ինչպես կարելի է արդյունավետ ներդնել գործընթացների թվայնացումը։
Ներմուծեք փաստաթղթեր ցանկացած աղբյուրից, ինչպիսիք են էլ․ փոստը, ֆայլերի սերվերները, տվյալների առցանց բազաները և փաստաթղթերի սքաներները։ Պատկերների բարելավման մեր ինտեգրված ալգորիթմերը բարձրացնում են փաստաթղթերի սքաներներից և բջջային սարքերից ստացված պատկերների ընթեռնելիությունը։ Տարբեր սարքավորումների OCR-ի միջոցով, մեր ճանաչումը հարմարեցված է Ձեր կարիքներին։
Դասակարգեք տարբեր տեսակի փաստաթղթեր օգտագործելով փաստաթղթերի կլաստերավորման և օբյեկների ճանաչման համար նախատեսված Մեքենայական ուսուցման մոդելները։ Ավտոմատ կերպով գտեք ոչ կառուցվածքային տեքստեր, ինչպիսիք են անունները, բժշկական կոդերը և տոկոսները: Խելացի աղյուսակների վերակառուցումը նվազեցնում է աղյուսակների ժամանակատար վերլուծությունը՝ հեշտացնելով տվյալների փոխակերպման Ձեր գործընթացը:
Արտահանեք արդյունքները տարբեր ձևաչափերով և բազմաթիվ նպատակակետերում, ինչպիսիք են էլեկտրոնային նամակները, FTP-ն, տվյալների բազաները կամ SharePoint-ը։ Անհատականացրեք աշխատանքային հոսքերը տվյալների մշակման համար, օգտագործելով փաստաթղթերի կանոններ և արտաքին հավելվածների զանգեր: Մեր հարթակն առաջարկում է պատրաստի ֆունկցիոնալություն Ձեր կազմակերպության բարդ գործընթացային սցենարների համար:
Ապահովեք տվյալների ամբողջականությունը՝ մաքրելով հետևելի տվյալները և շտկելով վնասված կամ սխալ արժեքները: Վավերացրեք տվյալները սկրիպտավորման, մեքենայական ուսուցման և տվյալների բազայի համեմատության միջոցով՝ ցանկացած աղբյուրից: Արդյունավետ ստուգումը հասանելի է EasyVerify վեբ-հավելվածի կամ մեր հարմարավետ վահանակի միջոցով:
Թվային փոխակերպման Ձեր լուծումը
EasySeparate-ն առաջարկում է ամբողջական լուծում տվյալների փոխակերպման համար՝ ուղղված ընթացիկ այնպիսի գործընթացների համար, ինչպիսիք են հաշիվ-ապրանքագրերի մշակումն ու ճանաչումը: EasySeparate-ի միջոցով հաշիվ-ապրանքագրերի գործընթացը պարզեցված է դառնում խելացի վավերացման և UBL փոխակերպման միջոցով: Ավելին, մեր հարթակը հեշտացնում և արդյունավետ է դարձնում մուտքային փոստի մշակումը: 2019 թվականին մենք նշեցինք 20 տարվա զարգացումը՝ ցուցադրելով EasySeparate-ի կարողությունները մի տեսանյութում:
Մեր լուծումը վերածվել է ամբողջական թվային փոխակերպման հարթակի, որը ղեկավարվում է հաճախորդների կարծիքներով և նորարարությամբ: Բացահայտեք այսօրվա ամենաառաջադեմ թվային փոխակերպման հարթակը:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիտեք EasySeparate բրոշյուրը: EasyData-ն նաև առաջարկում է ծրագրային ապահովման անվճար փորձարկում, որը թույլ է տալիս Ձեզ անձամբ փորձարկել թվային փոխակերպումը և հայտնաբերել ծախսերի խնայողություններ Ձեր վարչական գործընթացներում: